Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Համալիրի գնորդը չի վճարել գումարը, և առուվաճառքը չեղյալ կհամարվի: Հարցը վաղը կքննարկվի կառավարության հերթական նիստում:
Yerkir.am-ի հետ զրույցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ ուրախ է լսել լուրը, քանի որ պայմանը, որով վաճառքը կատարվել էր, դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել:
«Բոլորն էլ դժգոհ էին, քանի որ, ըստ պայմանագրի, տեղում կառուցապատում էր ենթադրվում կատարել: Այնպես որ` եթե հաջորդ առքուվաճառքն առանց դրա լինի, ոչ ոք չի բողոքի»,- ասաց նա:
Ըստ ճարտարապետի` նոր առքուվաճառքը պետք է սկսել նրանից, որ Համալիրի տարածքում, որը պետության պահպանության տակ է, որևէ փոփոխություններ կատարելն արգելվում է, առավել ևս, որ Ծիծեռնակաբերդի տարածքն էլ հատուկ պահպանման գոտի է համարվում, որտեղ կառուցապատում չի թույլատրվում: «Գնորդը պետք է պահպանման պարտավորագիր ունենա և իմանա` այնտեղ որևէ փոփոխություն կատարելու, ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու իրավունք չունի: Շենքն իր նշանակությամբ պետք է օգտագործվի»,- ասաց Քալաշյանը:
Համալիրի համահեղինակ-ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ նշեց, որ ո\'չ սեփականատիրոջն էր ճանաչում, ո\'չ գործարքից էր տեղյակ, միակ բանը, որ իրեն հետաքրքրում էր, այն է, որ պահպանվի Համալիրը` իր ֆունկցիաներով:
«Այնուամենայնիվ, լավ էր, որ չեղյալ հայտարարվեց վաճառքը, քանի որ այդ տարածքում կառուցապատում էր նախատեսվում: Բայց հիմա կարող է հաջորդ գնորդին էլ նույն բանն առաջարկեն, ո՞նց ասես` լա՞վ, թե՞ վատ էր: Կարևորը մարդկանց պատասխանատվությունն է, որ, առանց ուսումնասիրելու, գործարքի մեջ են մտնում և հետևանքներն էլ չգիտեն` ի՞նչ է լինելու»,- ասաց Մուշեղյանը:
Ըստ նրա` հիմա պետք է տենդեր հայտարարվի, և օրենքով սահմանված կարգով վաճառքն իրականանա, իսկ մեզ մոտ կարծես հակառակն էր` գինն իջեցրել էին, նոր վաճառքի հանել: «Պետք է այնպես կազմակերպել, որպեսզի Համալիրն աշխատի ու իր գումարով կարողանա իրեն պահել»,- ասաց Մուշեղյանը:
Համալիրի մեկ այլ համահեղինակ` ճարտարապետ Գրիգոր Ազիզյանն էլ նշեց, որ գովելի է վաճառքը չեղյալ հայտարարելը, քանի որ գնորդը խախտել էր պայմանագրի կետը: «Սա փաստեց, որ կառավարությունն իր խոսքի տերն է: Կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել, քանի որ սեփականատերը վստահություն չի ներշնչում: Կուզեի` Համալիրի հարցում երկրորդ անգամ չսխալվեն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ iravaban.net-ը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի:
Կ. Հ.