Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե չունենանք համակարգային փոփոխություններ, դժվար է լինելու ինչ-որ ոլորտներում առաջընթաց ապահովել. այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ հավանական կոալիցիայի մասին` նա ընդգծեց, որ Դաշնակությունը պետք է հասկանա, որ մեկ տարի հետո` ընտրություններից առաջ, լինելու է պահանջ, թե ի՞նչ փոխեցին իրենք և ի՞նչ արդյունքներ բերեցին:
«Սահմանադրական բարեփոխումները կարևոր խնդիր ունեն, ըստ որոնց` կոալիցիաները պետք է կազմվեն իրական պատասխանատվություն կրելու հիման վրա»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Դաշնակցությունը շատ լավ պատկերացնում է, թե նախկինում ինչ խնդիր է եղել, և հիմա դրա պատճառով է երկար բանակցում:
«Բանակցությունները երկար են գնում, և արդեն որերորդ շաբաթն է` ասում են մի փոքր էլ համբերեք: Կյանքը ցույց կտա, շատ դժվար է ասելը` պայմանավորվածությունները կպահպանվեն, չգիտենք` հետագայում ինչ քաղաքական զարգացումներ տեղի կունենան: Մեր նախարարները կամ նախարարական կառավարման համակարգը քաղաքական պորտֆելներ են, և մարդիկ գալիս են տեսլականով, նրանք կարող են այդ ոլորտի մասնագետներ չլինել, բայց սեփական տեսլականով կարելի է քաղաքականությունը փոխել: Մարդիկ միշտ ասել են, որ կուտակայինին դեմ են, հիմա գալով` նրանք ի՞նչ են անելու, օրե՞նք են փոխելու, մոտեցումնե՞րն են փոխելու: Նրանք պետք է հասկանան, թե ինչ քաղաքական պատասխանատվության տակ են մտնում»,- ասաց Պողոսյանը:
Արձագանքելով դիտարկմանը, թե Դաշնակցությունն ընտրազանգվածի կորուստ ունի և զուտ մանդատների համա՞ր է գնում համագործակցության, գիտակցել է, որ համամասնական ցուցակով ԱԺ մտնելու շեմը չի՞ հաղթահարի, պատգամավորը պատասխանեց, որ Դաշնակցությունը եղել է այն քաղաքական ուժը, որն ունեցել է ամենակայուն էլեկտորատը:
«Մենք ունենք վարկանիշի անկում բոլոր քաղաքական կուսակցությունների համար: Ուրիշները ժամանակին ասում էին` ունեն 40 տոկոս, հիմա ես կասկածում եմ, որ կա որևէ քաղաքական ուժ, որը 12 տոկոսը կանցնի: Պետք է հասկանանք, թե Դաշնակցությունը ընտրություններից առաջ ինչ վարքագիծ է ձևավորելու: Բոլորն էլ ունեն ընտրազանգվածի կորուստ, դա որևէ մեկի համար գաղտնիք էլ չէ»,- նշեց պատգամավորը` հավելելով. «Բոլոր քաղաքական ուժերն էլ պետք է գիտակցեն, թե ինչ են արել այս ընթացքում սխալ, որ դա այլևս չկրկնեն, և պետք է քայլեր անեն, որ կարողանան վերադարձնել էլեկտորատը: ՀՀ բնակչության մեծագույն մասն ընդդիմադիր է, բայց ընդդիմադիր է ամեն ինչին, ընդդիմադիր է նաև ընդդիմությանը, չկա հավատ նաև ընդդիմության հանդեպ, չկա հավատ կուսակցությունների հանդեպ, չկա հավատ որևէ անձի հանդեպ: Սա պետք է դառնա հիմք ապագա նախընտրական ծրագրերի համար»: