Մոտակա օրերը շատ կարևոր են դիմադրության շարժման համար։ Երեկվա երթը լավ իմպուլս էր, հիմա պետք է իմպուլսը չկորցնել և ուժեղացնել։
Բնական է, որ օկուպացիոն վարչակարգի ոստիկանական համակարգն ու քարոզչամեքենան ամեն կերպ փորձելու են գծերից գցել շարժումը։ Սովորական ստերից ու կեղծիքներից զատ ես չեմ զարմանա, եթե շատ ավելի լուրջ սադրանքների էլ գնա Նիկոլը։
Ըստ այդմ շատ կարևոր է, որ ընդդիմությունը հիմա գործի արագ ու վճռական, բայց շատ զգույշ՝ ծանրութեթև անելով ամեն խոսք, ամեն քայլ։
Այս օրերին շատ կարևոր է նաև, որ ԱՄԵՆ ՄԵԿՍ հնարավորինս բարձրաձայն ու տեսանելի ձևով արտահայտենք մեր դիրքորոշումը. մենք տեր ենք Արցախին, Արցախը «փակված հարց» չէ, ինչպես Նիկոլն է փորձում ներկայացնել։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ Հայաստանում այլևս ոչ ոք չի հավատում իր ստերին (նույնիսկ իրեն սատարող «անոները»)։
Պետք է բարձրաձայն ասենք ու ցույց տանք, որ թուրքերի և ադրբեջանցիների կամակատարներ դարձած իշխանությունները պետք է հեռացվեն։
Ինչպե՞ս դա անել։ Օրինակ՝ կարող եք պրոֆիլի նկարը փոխել, ինչպես իմն է։ Եթե այս մեկը դուրներդ չի գալիս, ուրիշ նկար սարքեք, ուրիշ հեշթեգով։ Մարդ կա
#գնա՛-ի փոխարեն
#սիկոլ է գերադասում գրել, բայց հայերի պես լեզվանի ազգը հո էս երկու հեշթեգի հույսին չի՞ մնալու։
Ստեղծագործե՛ք
Օրինակ՝ կարող եք գրառումների տակ նույն հեշթեգը դնել, դրանով ամեն անգամ շեշտելով, որ դուք պահանջում եք Նիկոլի հեռանալը։
Օրինակ՝ կարող եք երեկոյան ժամերին լայվեր անել այն մասին, թե ինչու եք համարում, որ այս իշխանությունը օկուպացիոն է, այլ ոչ թե հայկական։
Օրինակ՝ կարող եք ուրիշների գրածները կիսել։ Բանավիճել, քննարկել, խրախուսական մեկնաբանություններ գրել։
Կապ չունի, թե ինչպես եք արտահայտում ձեր ասելիքը, կարևորը, որ այդ դիրքորոշումը տեսանելի լինի ձեր շրջապատում։ Որ ձեր շուրջ եղած ավելի զգուշավոր մարդիկ՝ հետևելով ձեզ, կարողանան ավելի ազատ արտահայտվել։
Օրինակ՝ տնից դուրս գալիս կրեք Արցախի խորհրդանիշներ. դրոշով տիպերից մինչև կրծքանշաններ։ [Եթե կրծքանշան եք ուզում, այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում մոտս 20 հատ կլինի, եկեք, կտամ]։
Կարևորը՝ մի լռեք։ Մի ձևացրեք, թե ոչ մի բան չի կատարվում։
Հ.Գ. Անկախ ամեն ինչից այս շարժումն արդեն մի կարևոր բան արել է. կոտրել է նիկոլական այն միֆը, թե հայը պատրաստ է Արցախից հրաժարվել հանուն Թուրքիայի հետ առևտուր տենչող մի ընտանիք հարստացնելու...
Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ