կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-01-13 18:30
Հասարակություն

Եղանակն` առաջիկա օրերին

Եղանակն` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

\"\"

Երևանում հունվարի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:

\"\"