Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գաղտնի լաբորատորիա ունի, որտեղ արտադրվում են հեռակառավարմամբ ավտոմոբիլներ և «երկիր-երկինք» դասի հրթիռների մարտկոցներ. տեղեկացնում է Regnum գործակալությունը` վկայակոչելով Sky News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի`ինքնաուղղորդվող ջերմային գլխիկներով հրթիռները կարող են հարձակում գործել քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների վրա: Բացի այդ` Ռաքայում գործող լաբորատորիայի մասնագետները ստեղծել են «շարժուն ռումբեր»` հեռակառավարվող ավտոմոբիլներ, որոնց ղեկին մանեկեններ են:
Sky News-ին տեսանյութերը տրամադրել են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները, որոնց հաջողվել է բռնել ԻՊ-ի հրահանգիչներից մեկին, որը փորձում էր Սիրիայով և Թուրքիայով անցնել Եվրոպա: