Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներառել է հարց` «Էներգակարգաբերում» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին: Մասնավորապես, նախատեսվում է թույլատրել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի արժեքը վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի:
Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է ՀՀ կառավարության համապատասխան արձանագրային որոշումների պահանջներից ՝ ստեղծելու ՀՀ-ում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի եւ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքի նկուղային եւ առաջին հարկերի 499,8 քառ. մետրը չօգտագործվող տարածք է, որը վերանորոգումից եւկահավորելուց հետո կդառնա ժամանակակից պահանջներին համապատասխանող Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա, հագեցած բարձր ճշտության ռադիոմետրիկ ու սպեկտրոմետրիկ սարքերով, ինչպես նաև ռադիոքիմիական անալիզների կատարման ու փորձանմուշներ վերցնելու և մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներով:
Լաբորատորիայի նորոգման ծախսերը նախատեսվում է կատարել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ենթակայության «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ շահութաբաժնի (մոտ 15 մլն դրամ), մնացածը՝ ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովի միջոցների հաշվին, իսկ սարքերով, սարքավորումներով հագեցվածությունը՝ Եվրոպական միության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ ԱՄՆ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում:
Վերոհիշյալ որոշման ընդունմամբ կստեղծվի Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա, իրականացնելու շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորիգ եւ վերահսկողություն՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, բարելավելու շրջակա միջավայրի պահպանությունը: