կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 19:19
Քաղաքական

Երբեք օդից ծլած «ազգայնականներին» մի´վստահեք, այլ նայեք նրանց կենսագրությանը. Զ. Խոջաբաղյան

Երբեք օդից ծլած «ազգայնականներին» մի´վստահեք, այլ նայեք նրանց կենսագրությանը. Զ. Խոջաբաղյան

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է. 

«Սրանից մի 7-8 տարի առաջ էր երևի, եթե հիշողությունս չի դավաճանում՝ դեկտեմբերի 1-ի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա միջոցառումների շրջանակներում, Բժշկական համալսարանում մի միջոցառում էր կազմակերպվել Սեքսոլոգիայի ամբիոնի որոշ ներկայացուցիչների կողմից, որտեղ ցուցադրվեց մի տեսահոլովակ՝ մի քանի ուսանողի մասկանցությամբ։ Տեսահոլովակի վերնագիրն էր՝ "Ազգային գաղափարախոսություն․ խթա՞ն, թե խոչընդոտ ընտանիքների ձևավորմանը"։ Ողջ նյութի ընթացքում տարբեր մարդկանց բերանով հնչեցվեց էն միտքը, թե ազգային գաղափարախոսությունը խոչընդոտում է ընտանիքների ձևավորմանը։

Էդտեղ էլ չդիմացա, վեր կացա՝ խոսք խնդրեցի։ Պահանջեցի, որպեսզի հոլովակում նկարահանված բոլորը և հատկապես դրա կազմակերպիչները կանգնեն բեմի վրա և հերթով պատասխանեն, թե ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը, ի՞նչ գիտեն այդ մասին։ Մոդեռատորը փորձեց մի քանի կցկտուր մտքեր ասել, բայց չկարողացավ շարունակել, քանի որ բավականին կոշտ հարցը դրեցի։ Ուղիղ տեքստով նշեցի, որ մոտավորապես 90-ականներից հետո հատկապես ակտիվացել են սեքսոլոգիան, տարատեսակ դասընթացները, առողջ ապրելակերպի անվան տակ խրախուսվող այլանդակությունները, իբր թե սեռավարակներից պաշտպանվելու նպատակով դպրոցներում պահպանակների գովազդը, ընտանիքի պլանավորման կաբինետների շրջանակներում՝ իբր ծնելիության վերահսկման նպատակով՝ հղիության կանխարգելման քարոզչությունը և այլն։ Հարցրեցի՝ ի՞նչ վիճակագրություն ունեք ձեր ծավալած գործունեությանը արդյունքում։ Ինչպե՞ս եք գնահատում պատկերը․ ամուսնալուծությունները շատացե՞լ են՝ այո, սեռավարակները շատացե՞լ են՝ այո, աբորտները շատացե՞լ են՝ այո, ամուսնությունները նվազե՞լ են՝ այո, ծնելիությունը նվազե՞լ է՝ այո․․․ Իսկ հիմա սրանից 100 կամ թեկուզ 50 տարի առաջ, երբ նման ագրեսիվ կերպով "սեքսոլոգիայի և արևմտյան հոգեբանության ռահվիրաները" դեռ մուտք չէին գործել կրթական համակարգ և այլուր, և երկրում առավելապես ազգային գաղափարախոսությունն ու ավանդույթներն էին որոշում նիստուկացը և կենցաղավարությունը․ ամուսնալուծությունները համեմատությամբ շատ էին՝ ոչ, սեռավարակները շա՞տ էին՝ ոչ, աբորտները շա՞տ էին՝ ոչ, ամուսնությունները շա՞տ էին՝ այո, ծնելիությունը բա՞րձր էր՝ այո․․․

Հետևաբար հարց, ազգային գաղափարախոսությունը խանգարու՞մ, թե խթանում է ընտանիքների ձևավորումը․․․

Բերանները ջուր էին առել կանգնել։ Կազմակերպիչներից մեկը փորձեց հակադարձել, թե բա մենք ուղղակի թեման ենք տվել, երիտասարդներն են էդպես ներկայացրել։ Ասացի, բա դու՞ ինչի համար ես և ինչի՞ ես հենց այդ թեման տվել՝ այն ներկայացնելով այդ կոնտեքստում և հիմա էլ ծափ ես տալիս դրան ու հավանության արժանացնում բեմից՝ գլուխդ տմբտմբացնելով։

Ասեց, եղբայր, հոգու խորքում ես քո հետ համաձայն եմ, բայց․․․ Ասեցի բայց ի՞նչ՝ փո՞ղ եք աշխատում։ Պապանձվեց։ Ասեցի սրանից հետո Ազգային գաղափարախոսության դեմ նման ոտնձգության փորձի դեպքում ստիպված կլինեք ավելի լուրջ ձևով պատասխան տալու ձեր գործունեության համար։ Եւ թող չթվա ձեզ, թե կարող եք էսպես մի միջոցառում անել, նման տխմար հոլովակ հանել, ինչ-որ հնարավոր գումար վաստակել, իսկ մենք՝ մոռանանք գնա։

Էս ամենը անուղղակի կոորդինացնողներից մեկը, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոսներից էր, ով նաև ինձ դասավանդել էր՝ սեքսոլոգիայի ցիկլի շրջանակներում։ Խոսքը Վրեժ Շահրամանյանի մասին է։ Նա բնականաբար բեմում չէր, այլ նստած էր դահլիճում, որպես կոնսուլտանտ-էքսպերտ։

Վրեժը վեր կացավ և փորձեց հակադարձել։ Մի քանի հարց տվեցի․ դու ATV ալիքով սեքսի մասին հաղորդման շրջանակներում կոնսուլտա՞նտ ես, չէ՞։ Որպես մասնագետ ինչպե՞ս ես գնահատում ինցեստի (արյունակցական կապով հարազատների միջև սեռական հարաբերությունը) մասին նյութերի հրապարակումը եթերով։ Ասեց վատ, ասեցի ուրեմն ամոթ քեզ, ես քեզ էլ չեմ հարգում, քանի որ դու այդ հաղորդման կոնսուլտանտներից ես և նպաստում ես նման աղբի եթեր գնալուն։

Վկաներ կան էդ ամենի, կարող են փաստել․․․ Նրանց մի մասն էլ, որ այդ հոլովակում նկարվել էին՝ չհասկանալով խոսել ազգային գաղափարախոսության դեմ, այսօր՝ ավելի շատ գիտելիք ստանալով, տրամագծորեն փոխել են իրենց դիրքորոշումը և կռիվ են տալիս ի շահ ազգային արժեքների․․․

Էս ամենն ինչի՞ պատմեցի։ Վերջերս՝ Լանզարոտի կոնվենցիայի շրջանակներում, երբ տարբեր մարդիկ իրենց արդարացի բողոքն ու մտահոգություններն էին հայտնել մի շարք խնդրահարույց դրույթների առթիվ, հանկարծ չգիտես որտեղից, ակտիվ կերպով խաղի մեջ մտավ Վրեժ Շահրամանյանը՝ ընդգծված ազգային մեկնաբանություններով՝ դեմ խոսելով Լանզարոտի կոնվենցիայի մի շարք դրույթներին, որոնց մասին մե՛նք էինք բարձրաձայնում։ Չգիտես թե ինչու, պարոն Շահրամանյանը, որ մինչ այդ աչքի չէր ընկնում ի շահ ազգային արժեքների պաշտպանության գործով և ավելին՝ իր "քավորությամբ" ժամանակին նման տեսանյութեր էին պատրաստվում, որտեղ ազգային գաղափարախոսությունը ներկայացվում էր իբրև խոչընդոտ ընտանիքների ձևավորմանը, հանկարծ որոշեց, որ պետք է դառնա ազգային արժեքների և ընտանիքի պաշտպան։ Իմ միամիտ ժողովուրդն էլ և հատկապես որոշ լրատվականներ, ինչպես սովորաբար է լինում՝ օդից ծլած ամեն ազգային խոսացողի սկսեցին ակտիվ կերպով տիրաժավորել։ Դրան նպաստեց նաև հենց տարատեսակ սորոսական կայքերի կողմից այդ ամենին արձագանքը, որով ապահովվեց Վրեժի, որպես սեքսոլոգ-էքսպերտ թեմայում ներգրավումը։ Չեմ մանրամասնի, թե ինչ մեխանիզմներով նրանց հաջողվեց՝ Վրեժի, լգբտ ակտիվիստ Աննա ՆԻկողոսյանի հետ ֆեմինիստական գիրք հեղինակող, կարկառուն լևոնական (նույն Լևոնի, որն ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա էր որակում) Լիզա Ճաղարյանի քրոջ աղջիկ՝ Անուշ Ալեքսանյանի և սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ, ջութակահարուի Զարուհի Հովհաննիսյանի և նրանց խմբի ներթափանցումը Լանզարոտի կոնվենցիայով "կրթական" չափորոշիչները կազմելու հանձնաժողովի պոտենցյալ ներկայացուցիչների ցուցակ։ Անուշ Ալեքսանյանի և նրանց թիմի մասին իմ էջում ավելի վաղ տեղադրել էի մի հոդված, որը ցանկացողները կարող են վերընթերցել այս հղմամբ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ժամանակին մի անգամ էլ էի գրել, հիմա նորից կրկնեմ․ երբե՛ք, երբե՛ք, ԵՐԲԵ՛Ք, օդից ծլած "ազգայնականներին" մի վստահեք։ Նայեք այդ մարդկանց կենսագրությունը, արածն ու չարածը, մի տիրաժավորեք խիստ առանցքային պահերին ներդրվող այդ դեմքերին, մի ապահովեք նրանց մասկանցությունը կարևոր գործերին (այդպիսիք քիչ չեն, և ոչ միայն այս թեմայում են գործում, այլև գրեթե բոլոր առանցքային ոլորտներում)։ Այ իմ միամիտ ժողովուրդ, ե՞րբ պիտի դու վերջապես սթափվես ու նույն սխալը ամեն անգամ չկրկնես։ Ե՞րբ․․․

Էսօր մենք պատերազմի մեջ ենք։ Խոսքը սահմանին պատերազմը չէ, այլ՝ սահմանից ներս։ Էսօր կոնկրետ ուժեր փորձում են ոչնչացնել Հայ տեսակը։ Սահմանից այն կողմ թշնամին՝ ֆիզիկապես, սահմանից ներս թշնամին՝ բարոյապես և հոգեպես։ Այդ ամենի համար նրանց անհրաժեշտ է ներթափանցել կրթության և մշակույթի ոլորտ՝ ինչն էլ հետևողականորեն անում են։

Ներկայումս ԿԳՍՄ փոխնախարար է լգբտ ակտիվիստ շրջանակների հետ համագործակցող և նույն թիմի ներկայացուցիչ Ժաննա Անդրեասյանը՝ Պետրոսի կնիկը։ Նրանց Սոցիոսկոպ կոչվող հարթակում ելույթներ են ունենում ազգայինի դեմ պատերազմ մղող ողջ այս թիմը։

Կարող եք մանրամասն ծանոթանալ այս հղմամբ (այդ գրառումն անելու ժամանակ Պետրոսի Ժաննան դեռ սոցապ․փոխնախարար էր)․

Այժմ այս տիկինը համակարգում է կրթության ոլորտը։ Նրանց ընկերներից՝ Մարինա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը և այլոք՝ այս կոնվենցիայի ակտիվ ջատագովներն են "ազգային" ժողովում։ Սա պատերազմ է Հայաստանի ներսում՝ Հայի դեմ։ Իսկ Հայերը, ոչ միայն բավարար տեղեկացված չեն, այլև այնքան անտեղյակ են, որ իրենց գլխին փրկիչ ու չափրար են կարգում էնպիսի մարդկանց, որոնցից հենց պետք է պաշտպանել ազգն ու հատկապես մատաղ սերնդին։

Որքան էլ աբսուրդ է, բայց հետանկախական Հայաստանում հա՛տկապես՝ Հայ ազգը իր իսկ "անկախ երկրում" ստիպված է կռիվ տալ՝ Հայ մնալու համար։ Հայ ազգը հայ մնալու համար կռիվ է տալիս․․․ "իր իսկ պետության" դեմ (ավելի ճիշտ պետությունը զավթած հակահայերի ցանցերի դեմ)․․․

Ուշքի եկեք։ Էլ տեղ չկա, Հայկն իրավունք չունի պարտվելու Բելին։ Բաբելոնյան աշտարակաշինության նոր ճարտարապետները չպետք է հաջողեն իրենց գործը․․․ Չի՛ լինելու, չի՛ կառուցվելու ձեր աշտարակը․․․

Հայաստանում պետք է լինի ոչ թե Բելի տաճարը, այլ Սասնա տան հոգևոր տաճարը․․․

Հայաստանը Հայերի պետությունն է, Հայերի Հայրենիքը, ու մենք՝ Հայերս ենք այս դրախտի պահապանները․․․

Սթափվե՛ք ժողովուրդ։ Արթնացե՛ք քնից։ Մեր երկիրը գրավում են ներսից՝ խլելով միջնաբերդը՝ կրթությունը և մշակույթը՝ հոգևոր տաճարը․․․ Սթափվե՛ք, քանի ուշ չէ․․․»: