Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր սահմանային լարվածությանը: Նա լրագրողներին հորդորել էր սահմանային իրավիճակը բնութագրելիս չօգտագործել «հրադադարի խախտում» արտահայտությունը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա պատերազմական իրավիճակ է, և ես կխնդրեի ձեր տերմինաբանության մեջ չօգտագործել հրադադարի խախտում արտահայտությունը, որովհետև հրադադարի խախտում մենք այլևս չունենք, հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել, որը նրա մոտ չի ստացվում»,- նշել էր Հովհաննիսյանը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում սահմաններին տիրող իրավիճակը պետք է բնութագրել ոչ թե որպես պատերազմական, այլ պարզապես ասել, որ հրադադարի ռեժիմն ավելի կոպտորեն է խախտվում: «Իմ հասկացողությամբ` պատերազմական գործողություններն այլ են, այսպիսին չեն, պատերազմն այլ բնույթ ունի: Սահմաններին տիրող իրավիճակը բնութագրելիս պետք է ասել, որ հրադադարն ավելի կոպտորեն է խախտվում»,- ասաց Մանուկյանը:
Դիտարկմանը, թե հակառակորդը գրեթե ամեն օր ծանր զրահատեխնիկա է օգտագործում և սահմանային իրավիճակը բավականին սրված է, Մանուկյանը պատասխանեց. «Այո, իսկապես տանկի հարվածները չեն թույլատրվում, չի կարելի նման բաներ անել սահմանին, բայց դե ամեն դեպքում տանկն ավելի էֆեկտիվ չէ, քան հրետանու հարվածները: Ձեր ասածն, անշուշտ, հրադադարի կոպիտ խախտում է»: