|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի գործով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը: Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը, ով ծնունդով Ախալցխայից է, իր կրթությունը ստացել է Թուրքմենստանում, այնտեղ աշխատել է որպես ինժեներ: 1975-ից տեղափոխվելով Հայաստան` սկզբում աշխատել է ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1985-1990թթ. նա ղեկավարել է Հայաստանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 10-րդ բաժինը: 1990-1995թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ազգային անվտանգության, պատպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1995-1999թթ. Վահան Շիրխանյանը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 1999-2000թթ. եղել է Հայաստանի արտադրական ենթակառուցվածքների նախարար-կոորդինատոր: Վահան Շիրխանյանը 2015-ին լքել է ՍԴՀԿ ղեկավարության շարքերը:
ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ բան մեկնաբանել` Վահան Շիրխանյանի ձերբակալության հետ կապված, միայն ասաց, որ Վահան Շիրխանյանի հետ իր հարաբերությունները միշտ էլ վատ են եղել: