Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վահան Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով` 18 քմ խցում: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
«Մարտի 5-ին լրատվամիջոցներով ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքեւի հատվածը խոնավությունից բորբոսնել է: Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից, երբ Վ. Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ եւս մեկ կալանավոր են բերել խուց», իրականության հետ աղերս չունի:
Հայտնում ենք, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, եւ այդ խցում պահվում են չորս անձինք, այլ ոչ հինգ, ինչպես պնդում է փաստաբանը»,- ասված է հաղոդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը մշտապես բարձրացրել է Շիրխանյանի առողջական վիճակի հարցը: Նշենք, որ Շիրխանյանը չի կարողանում մասնակցել 2015թի նեյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստերին, քանի որ ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել: