|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։ Այս մասին հայտնել են Շիրխանյանի հարազատները։
Վահան Շիրխանյանը ծնվել է 1947 թվականի հուլիսի 15-ին։ Ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը՝ ստանալով աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։ Աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։
Նա զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, այդ թվում՝ եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1999-2000 թվականներին՝ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։
2015 թվականի դեկտեմբերին Վահան Շիրխանյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից՝ Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար։ 2018 թվականի հունիսի 25-ին նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։