|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկախ փորձագետ, տնտեսագետ Արսեն Պետրոսյանը խոսեց կոոպերացիաների դերի հստակեցման կարեւության մասին: Ինքնին կոոպերացիայի գաղափարը շատ կարեւոր է, սակայն մեզ մոտ դրա ընկալումները որոշակիորեն խեղաթյուրվել են:
Բանն այն է, որ ներկայումս կոոպերացիաների եւ գյուղացիների գործունեությունը համակարգող ու պաշտպանող որեւէ կառույց չկա, ինչի պատճառով էլ, ըստ փորձագետի, կառավարության որոշումներն ունենում են նվազագույն արդյունավետություն:
Այնինչ` քաղաքակիրթ երկրներում ստեղծվում են հասարակական կազմակերպություններ, կոոպերատիվներ, որպեսզի գյուղացին կարողանա իր արտադրությունը առավել կազամակերպված իրականացնել:
Ներկայումս կոոպերացիաներ են ձեւավորում հիմնականում արդեն աղքատության շեմին հասած գյուղացիները, ինչը, ենթադրում է, որ միավորումն այդքան էլ շահութաբեր չի լինի: