Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկն արդեն տրված է: Yerkir.am-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ` տեղեկանալու` մարզում քարոզարշավը ո՞ր փուլում է: Ղահրամանյանի խոսքով`մարզում դեռևս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: «Աշխատանքներ են ընթանում` կապված անվճար տեղեր հատկացնելու հետ: Խոսքն անվճար պաստառներ կպցնելու մասին է: Անվճար տեղեր հատկացվում են Արմավիր և Էջմիածին քաղաքներում»,- ասաց մարզպետը:
Ըստ նրա` մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, տեղյակ չեն սահմանադրական բարեփոխումներից: «Մեր աշխատանքների կարևոր մասն է նաև մարդկանց իրազեկելը: Շտաբների ձևավորումը մոտակա ժամանակներում կավարտվի, և հետո արդեն քարոզիչներն իրենց աշխատանքները կսկսեն»,- նշեց Ղահրամանյանը:
Yerkir.am-ի հարցին`անձամբ հանդիպումներ կունենա՞ ժողովրդի հետ` բացատրելու համար, թե ինչ են իրենցից ներկայացնում սահմանադրական բարեփոխումները, մարզպետը պատասխանեց. «Ժամանակը կգա, էդ հարցն էլ իր պատասխանը կստանա: Իսկ, ընդհանուր առմամբ, այդ ամենին, իհարկե, կունենամ իմ մասնակցությունը:
Ղահրամանյանը հավելեց, որ եթե ժողովուրդը հարցնի` ի՞նչ են իրենցից ներկայացնում բարեփոխումները, ինչ հարց էլ տան, իրենց պատասխանները կստանան: «Քարոզիչներն առանձին են, կազմակերպիչները` առանձին: Երբ շտաբը ձևավորվի, ըստ այդմ էլ յուրաքանչյուր աշխատող իր հանձնարարականները կունենա` ով ինչ գործով է զբաղվելու»,- ասաց նա: