|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ռուսաստանը չափազանց գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումից: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մոսկվայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր շփումները շարունակվում են ամենաբարձր մակարդակով` թե\' խորհրդարանական, թե\' կառավարական ուղղություններով:
Խոսելով առևտրատնտեսական կապերի մասին` ՌԴ նախագահը նշել է, որ, չնայած մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված բարդություններին, Ռուսաստանը մնում է Թուրքիայի՝ մեծությամբ երկրորդ առևտրատնտեսական գործընկերը: