|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ, պատրիարքարանից բացի, մեկ այլ հաստատություն կամ անձնավորություն համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Թուրքիայի հայերի պատրիարքարանը՝ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնը, համայնքը ներկայացնող և նրա անունից որոշումներ կայացնող միակ ատյանն է: Ըստ կայուն ավանդույթի՝ համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ արված հայտարարությունները, որոնցում ներկայացվում է վերջինիս կարծիքը, պատրիարքարանին վերաբերող իրողություն է: Պատրիարքարանից բացի, որևէ կառույց կամ անհատ համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության պատճառ են դարձել վերջին օրերին սոցցանցերում տեղադրված հայտարարությունները, որոնցում օգտագործվել է հայերի անունը:
Ըստ թուրքական timeturk.com կայքի՝ գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ մարդիկ ազատ են իրենց մտքերն արտահայտելու մեջ, սակայն դրանք պետք է արտահայտեն միայն կոնկրետ մարդկանց դիրքորոշում: Ինչպես նաև անձնական կարծիք արտահայտող հայտարարությունները պետք է սահման ունենան և չխախտեն հասարակական կարգը: