| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ասացիք` մեկ կրոն, մեկ լեզու, մեկ ազգ, սակայն արմատավորեցիք ատելության լեզուն: Թուրքական Today's Zaman պարբերականի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելին: Իսկ «ասացիք»-ն ուղղված է հենց երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թունջելին եւ բազմաթիվ թուրքեր այսօր Ստամբուլում խաղաղ երթ են կազմակերպել եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում հայերի վրա կատարված հարձակումների դեմ: Ակցիային մասնակցել են նաեւ քուրդ պատգամավորներ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովի անդամներ:
Հնչել են տարբեր վանկարկումներ`«Մենք հայերի կողքին ենք», «Թույլ չենք տա վնասել մեր եղբայրներին եւ քույրերին», «Չդիպչես իմ հարեւանին», «Ատելությունը` ձեզ, մարդկությունը` մեզ»: Երթի մասնակիցները նաեւ մեխակներ են դրել 2012 թվականի դեկտեմբերի վերջին սպանված տարեց հայ կնոջ` Մարիցա Քյուչուքի տան առջև:
Երթի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են այն հանգամանքը, որ հարձակումները կատարվել են խտրականության հողի վրա: Նրանք կարեւորել են կատարվածը հետաքննելու անհրաժեշտությունը, բայց, միեւնույն ժամանակ, նշել, որ արդար հետաքննություն չեն սպասում: Մինչ օրս հայ կանանց վրա հարձակումներ իրականացնելու առնչությամբ ձերբակալվածներ չկան: