|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս ՀՀԿ ղեկավար կազմին տեղեկացրել է, որ նախնական քաղաքական որոշում է կայացրել, ըստ որի՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հանրաքվեի դրվի դեկտեմբերի 6-ին: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավար կազմին հանձնարարել է արդեն իսկ ամբողջ թափով ձեռնամուխ լինել սահմանադրական հանրաքվեի շտաբների կազմավորմանը: Ենթադրվում է, որ առաջիկա եկող երեքշաբթի մեկնարկող քառօրյայում կսկսվի նոր Սահմանադրության նախագծի քննարկումը:
Եթե եկող շաբաթ Աժ-ն չհասցնի ավարտել նախագծի քննարկումը եւ այն քվեարկության դնել, ապա ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 5-ից 8-ը հրավիրվելիք հաջորդ քառօրյայում հնարավոր կլինի խորհրդարանում կազմակերպել փաստաթղթի քվեարկությունը: Ի դեպ, այլևս ակնհայտ է, որ ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագծին դեմ պատգամավորների թիվն առավելագույնը կլինի մեկ տասնյակի սահմաններում»: