|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա նոյեմբերին: Թոխյանի բնորոշմամբ` դեռևս 2005 թվականից հենց ինքն է բարձրացրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:
«2005 թվականից այս կողմ սկսել եմ խոսել բարեփոխումների անհրաժեշտության մասին: ՍԴ-ի որոշումներում հստակ ամրագրված է, որ միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով կարելի կլինի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: 2001 թվականին ևս եղել է մի նախագիծ, որը, սակայն, ձախողվեց: Այդ նախագծին Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել»,- ասաց ՍԴ անդամը` համոզմունք հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական խնդիրը միայն կառավարման մոդելի փոփոխությունը չէ: «Սահմանադրական փոփոխությունների հիմնական փաստարկն այն է, որ երկիրը գերկենտրոնացված իշխանություն ունի: Պետք է քաղաքական համակարգը ապակենտրոնացնել: Երկրորդ փաստարկը` իշխանության գերանձնավորումն է: Բանն այն է , որ բարեփոխումների արդյունքում կարող է դիֆուզիա կատարվել և միակենտրոնությունը դրա հաշվին կչեզոքանա»,- ասաց Թոխյանը` հավելելով, որ բարեփոխված Սահմանադրության մեջ դատական իշխանությանը նոր երաշխիքներ են տրվում, ինչպես նաև ՏԻՄ համակարգն ավելի կզարգանա: