Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուսուցիչ, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ՍԴՀԿ-ի ղեկավարներից, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ Համբարձում Պոյաճյանը 1915 թ. հուլիսին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, Թոմարզայում ձերբակալվել է և բանտարկվել Այաշի բանտում, այնուհետև աքսորվել Կեսարիա, որի բանտում արյունարբու Զեքի բեյի կողմից սարսափելի խոշտանգումների է ենթարկվել և արյունահոսող բազմաթիվ վերքեր ստացել: Բանտում նրան խնամք և բժշկական օգնություն է ցուցաբերել բանտարկյալ դեղագործ Մանվել Մկրյանը: 1915 թ. հուլիսի 30/օգոստոսի 24-ին Կեսարիայում կախաղան է բարձրացվել:
Ծնվել է 1867 թ., Ադանայի նահանգի Մարաշի գավառի Հաճընի գավառակի կենտրոն Հաճըն քաղաքում:
Հայդուկական ծածկանունը եղել է Մուրատ, սակայն ավելի է գործածվել Մեծն Մուրատ մականունը՝ նրան ֆեդայի Սեբաստացի Մուրատից տարբերակելու համար:
Նախնական կրթությունն ստացել է Միացյալ ընկերության Հաճընի վարժարանում:
Ավարտել է Կ. Պոլսի իդադիե (միջնակարգ) վարժարանը:
1885-90 թթ. սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում և ստիպված եղել ուսումը թերավարտ թողնել:
1893 թ. Կենտրոնի հրահանգով մեկնել է Կովկաս և այնտեղից զենք ու զինամթերք տեղափոխել Սասուն:
1894/95-96 թթ. Բաղեշի բանտում 2 տարի տանջանքների է ենթարկվել:
Բաղեշից տեղափոխվել է Կ. Պոլիս և մահվան դատապարտվել: Սակայն օտարների միջամտության շնորհիվ մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկության: Աքսորվել է Տրիպոլիս (Լիբիա) / Աքիա (Պաղեստին):
1904/05/06 թ. փախել է Տրիպոլիսի /Աքիայի բանտից, անցել Եգիպտոս, ապա՝ Եվրոպա և հաստատվել Փարիզում: 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից և սահմանադրության վերահաստատումից հետո Կ. Պոլիս է վերադարձել:
Օսմանյան խորհրդարանում բողոքել է ոչ-մահմեդականների զինվորագրության և սուլթանի իրավասությունների ընդլայնման դեմ, խստորեն արտահայտվել Կիլիկիայի աղետի առթիվ և այդ պատճառով թշնամացել թուրք պաշտոնակիցների հետ:
1915 թ. հուլիսին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, Թոմարզայում ձերբակալվել է և բանտարկվել Այաշի բանտում, այնուհետև աքսորվել Կեսարիա, որի բանտում արյունարբու Զեքի բեյի կողմից սարսափելի խոշտանգումների է ենթարկվել և արյունահոսող բազմաթիվ վերքեր ստացել: Բանտում նրան խնամք և բժշկական օգնություն է ցուցաբերել բանտարկյալ դեղագործ Մանվել Մկրյանը:
1915 թ. հուլիսի 30/օգոստոսի 24-ին Կեսարիայում կախաղան է բարձրացվել՝ 48 տարեկանում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 290–293: