Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի (YAS) որոշմամբ երկրի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային ուժերի արդեն նախկին հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:
Ըստ Ermenihaber-ի՝ Աքարը, ով նախագահ Էրդողանի կողմից նշանակման հաստատումից հետո անցնելու է պարտականությունների կատարմանը, 2005 թվականին Ստամբուլի Բողազիչի համալսարանում հայկական թեմայով դոկտորական թեզ է պաշտպանել:
Ըստ թուրքական «rotahaber.com» կայքի` բարձրաստիճան զիվորականի թեզի վերնագիրը եղել է «Հարբորդի զինվորական առաքելությունը Հայաստանին. Ամերիկյան իրականության ուսումնասիրման հանձնաժողովի պատմությունը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:
Աղբյուրը հաղորդում է, որ թեզը քննության է առել թուրք-ամերիկյան հարաբերությունները հայկական լոբբինգի ազդեցությունից դուրս կառուցելու վերաբերյալ հարցեր: