կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-05 11:34
Հասարակություն

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն  ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։

Սահմանադրական հաջորդ փոփոխությունները տեղի ունեցան 2015-ի դեկտեմբերի 6-ին: Այս փոփոխությունները առավել քան կարևոր նշանակության էին, քանի որ փոխվեց հանրապետության կառավարման մյոդելը` Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից անցավ խորհրդարանական կառավարման: