|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով մեծամասնական ընտրակարգով է ընտրված, Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց ինչպես սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ այդ փոփոխությունների դեպքում մեծամասնական ընտրակարգի վերացման մասին:
Նա նշեց, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանով նվազագույնի կհասցվեն երկրի ներքին խժդժությունները, իսկ Հայաստանը պատերազմի վտանգ ունեցող երկիր է:
Հարցին, թե մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Աղաբաբյանն ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ սահմանադրական փոփոխություններից հետո վերանալու է մեծամասնական ընտրակարգը, պատասխանեց. «Է, թող վերանա, մենք էլ չենք ընտրվի: Ճակատներիս գրած չի, որ վեչնի պիտի պատգամավոր լինենք»:
Դիտարկմանը՝ փաստորեն, հանգիստ է նայում այն հեռանկարին, որ ապագայում կարող է պատգամավոր չլինել, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Շատ հանգիստ եմ նայում: Իհարկե, պատգամավոր լինելը մեծ պատիվ է ինձ համար ու բարձր պատասխանատվություն, բայց ինչ ընտրակարգ էլ լինի, իմ ընտրողներն ընտրելու են Հանրապետական կուսակցությանը: Պատգամավոր լինեմ, թե չլինեմ, շարունակելու եմ աշխատել իմ ընտրատարածքի` Ղուկասյանի, Ամասիայի, Ախուրյանի, Գյումրու ազգաբնակչության համար»: