կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-18 18:30
Հասարակություն

Եղանակն` առաջիկա օրերին

Եղանակն` առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում  19-ին շրջանների զգալի մասում, 20-23-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում 19-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ, 20-23-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: