|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տեղեկացրել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ շարունակվում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ են հավաքվել մեծ թվով ոստիկաններ:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորում է իրենց զուսպ պահել, իսկ ցուցարարները ընդդիմանում են` պահանջելով, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի ներքև: Օսիպյանը նշեց, որ իրենք կարող են օգտագործել իրենց լծակները և բոլոր ցուցարարներին բերման ենթարկել, սակայն այդ քայլը չեն անում` խնդրելով ավելի զուսպ պահել իրենց:
Նշենք նաև, որ անընդհատ ժամանում են մեծ թվով ոստիկաններ, բայց ցուցարարները չեն հանդարտվում: