կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 14:45
Հասարակություն

Օսիպյանը զրուցում է ակտիվիստների հետ

Օսիպյանը զրուցում է ակտիվիստների հետ

Ցուցարարներն այս պահին Նալբանդյան փողոցում են, նրանք ցանկանում են գնալ Բաղրամյան 26: Սակայն ոստիկանները պատ են կազմել եւ նրանց թույլ չեն տալիս առաջ շարժվել:

 

Քիչ առաջ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցավ բախում, որի հետեւանքով 5-6 ակտիվիստի բերման են ենթարկել: Նալբանդյան փողոցի երթեւեկությունը կաթվածահար է եղել, մի քանի վարորդներ հայտնվել են ցույցի մեջտեղում,ւ տեղաշարժվելն անհնար է:

 

Ակտիվիստներից մեկը ոստիկանի հորդորին, թե` կարգուկանոն պահպանեք, այսպես արձագանքեց. «Ինչի՞, ինչի՞ համար, որ նախագահի հրամանը, թե` սաղին քուչա գցեք, իրականացնե՞ք: Դե որ տենց ա, հետ տվեք իմ տունը»:

 

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես Նալբանդյան փողոցում է: Նաս մոտացավ ակտիվիստներից մեկին եւ առաջարկեց առանձնանալ ու զրուցել: Ակտիվիստի հարցին` ինչո՞ւ առանձնանալ, Օսիպյանը պատասխանեց. «Ոչ թե ընդհանրապես առանձնանանք, այլ աղմուկից հեռու գնանք»:

 

Մանրամասներն` ավելի ուշ: