|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օրերից մի օր (դեռ պատգամավոր էի), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ գնացինք Գյումրի՝ նորակառույց երկու բազմահարկի բացման արարողությանը մասնակցելու։ Արարողությունից հետո, բնական է, մեզ տարան ռեստորան։ Թամադայությունն իր վրա վերցրեց քաղաքապետը։ Հավուր պատշաճի մի երկու կենացներից հետո, թամադան առաջարկեց բարերար Քըրք Քըրքորյանի կենացը եւ ասաց, որ պատրաստ է իր կյանքից տասը տարի տալ այդ մեծ մարդուն։ Հերթով բոլոր բաժակները զրնգացնելով, նա ակնկալում էր գրգռել սեղանակիցների աճուրդային ախորժակը...
Ոչ ոք չհետեւեց նրա օրինակին, իր կյանքից կես տարի էլ չնվիրեց։ Ես էլ։ Ոչ միայն չնվիրեցի, այլեւ ասացի. «Պարոն քաղաքապետ, ձեր կյանքի աղքատ տասը տարիները ինչո՛ւ եք խառնում նրա հարուստ տարիներին։ Վնաս եք տալիս, չէ՛»։
Չգիտեմ ՝ վիրավորվե՛ց, թե հպարտացավ, բայց մինչեւ մեր բաժանումը հետս այլեւս չխոսեց։
Գրառումը գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի «Ֆեյսբուքի» էջից