Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ ներկայացված դատական հայցի հետ կապված հարցերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ներկայացուցչի հետ քննարկում է տեսակապի միջոցով: Այս մասին այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց նախկին վարչապետի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը: Նա հրաժարվեց մատնանշել, թե կոնկրետ ինչից է վիրավորվել նախկին վարչապետը՝ նշելով, որ այդ մասին կհայտնի դատական քննության ընթացքում:
Հարցին, թե Տիգրան Սարգսյանին հնարավո՞ր է տեսնենք դատական նիստերի ընթացքում, Օրբելյանը պատասխանեց, որ չի կարող բացառել:
Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի խոսքով` Տիգրան Սարգսյանը վիրավորվել է այնպիսի արտահայտություններից, որոնք բնավ նորություն չեն և բազմիցս շրջանառվել են մամուլում: «Խոսքը հայտնի օֆշորային պատմության մասին է: Փայլակ Հայրապետյանն առաջին անգամ չէ, որ հարցազրույցներ է տալիս, և ինձ համար տարօրինակ էր, թե ինչո՞ւ վարչապետը որոշեց հենց այս անգամ դիմել դատարան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբանը:
«Կարող եմ ենթադրել, որ այս քայլով նախկին վարչապետը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ սպանել»,- կարծիք հայտնեց նա` հավանաբար նկատի ունենալով, որ Տիգրան Սարգսյանը, այս գործը շահելով, լռության կմատնի օֆշորային սկանդալի գործը:
Բալասանյանի խոսքով՝ կան համապատասխան փաստեր, որոնք հիմնավորում են, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները զրպարտություն չեն:
Իսկ թե կոնկրետ ինչի՞ց է վիրավորվել նախկին վարչապետը և ի՞նչն է, ըստ նրա, զրպարտություն՝ yerkir.am-ի տեսանյութում: