ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը պետք է հեռանա:
«Ես նրան խնդրեցի հեռանալ՝ բավական է, Զեպ, հեռացի՛ր: Նա լսեց ինձ, բայց ասաց, որ արդեն ուշ է»,- պատմել է Պլատինին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես սա ասում եմ՝ արցունքն աչքերիս: Այս ամենը ինձ դուր չի գալիս: Բայց սկանդալները շատ են»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:
Նա նաեւ հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի շատ անդամներ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որ նախանշված են մայիսի 29-ին, կքվեարկեն Բլատտերի գլխավոր մրցակցի՝ Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեյնի օգտին:
Ինքը՝ Բլատտերը հայտարարել է, որ մտադիր չէ հանձնվել եւ մասնակցելու է ընտրություններին, որոնցում ինքը բացարձակ առաջատար է շարունակում մնալ:
ՖԻՖԱ-ինախագահի ընտրությունները տեղի կունենան կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Շվեյցարիայի իրավապահ մարմիրնները մայիսի 26-ին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյայի:
Նույն գործով անցնում է 14 պաշտոնյա: