|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել ենք, որ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպել ու նախաճաշել են Թուրքիայի հայ, հույն և ասորի փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ «Ակօս»-ի՝ հանդիպման ընթացքում Բաքըրքոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ Նուրհան Չեթինքայան կոչ է արել ազատ արձակել մինչ օրս Այդընի «Յենիփընար» փակ բանտում գտնվող գիտնական Սևան Նիշանյանին:
«Կոչ եմ անում Անկարայա մեկնող պատգամավորին և փոխնախագահին. այսօր շատ թանկագին, Թուրքիայի համար արժեքներ ստեղծած հարգելի Սևան Նիշանյանը գտնվում է բանտում՝ սեփական տան այգում առանց թույլտվության կառույց հիմնելու համար: Իսկ այլք, դարձյալ առանց թույլտվության, ապրում են ավելի քան 1000 սենյականոց` ապօրինաբար կառուցված պալատում: Կա'մ պատասխան թող տրվի այդ պալատի համար, կա'մ էլ թող ազատ արձակվի Սևան Նիշանյանը»,- ասել է Չեթինքայան: