կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-07 12:27
Տարածաշրջան

Սևան Նիշանյանին դարձյալ տեղափոխել են այլ բանտ

Սևան Նիշանյանին դարձյալ տեղափոխել են այլ բանտ

Սևան Նիշանյանի ֆեյսբուքյան էջում, որն այժմ ղեկավարում է Ալի Նեսինը, գրված է.

 

«Այսօր գնացի Բուջա՝ Սևան Նիշանյանին տեսակցության, բայց նրան չտեսա: Երբ մենք սպասում էինք, այդ ընթացքում նա գտնվել է տեղափոխող մեքենայի մեջ՝ Ալիաղա բանտի ճանապարհին: Ինչքան գիտեմ, Ալիաղան համեմատաբար ավելի լավն է` չնայած երևի թե Բուջայից վատը չկա… Վաղը առավոտյան դատախազից թույլտվություն ենք վերցնելու, որպեսզի Սևանին տեսնենք: Հույս ունեմ՝ կթույլատրի: Վաղը երեկոյան կգրեմ ընթացիկ իրադարձությունների մասին»:

 

Նշենք, որ պոլսահայ գրողը հայտնվել էր բանտում՝ «ապօրինի շինություններ կառուցելու և կնիք կեղծելու» մեղադրանքով, թեեւ Թուրքիայում առկա են բազում ապօրինի կառույցներ: Նրան Թուրքիայի ամենավատ համբավը վայելող Բուջա բանտ էին տեղափոխել այն բանի համար, որ վերջերս նա նամակ էր հրապարակել բանտում իր վարկային քարտերի գողության վերաբերյալ, որը մեծ սկանդալի պատճառ էր դարձել, երբ բանտի տնօրենը հեգնել էր` ասելով` ի՞նչ իմանանք, իրո՞ք քարտ ունեցել ես, թե՞ ոչ: