Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ոչ պաշտոնական այցով ժամանել է Երևան, Ավանի ակադեմիայում հանդիպեց լրագրողների հետ:
«Եթե չվերընտրվեի ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, դժվար թե գայի Հայաստան: Բուլղարիա գնալուց առաջ որոշեցի այցելել Հայաստան, քանի որ վաղուց չէի տեսել իմ ընկեր Ռուբենին: Մենք որևէ կոնկրետ ծրագիր չունենք, քանի որ ֆեդերացիաների աշխատակիցների հետ հաճախ ենք տեսնվում ՈւԵՖԱ-ի գրասենյակում:
Մենք ունենք աշխատակից, ով հաճախ գալիս է Հայաստան՝ ֆուտբոլը զարգացնելու համար: Այժմ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի Եվրոպայում տաղանդներ աճեն: Շատ լավ է, որ ՈւԵՖԱ-ն հովանավորում է, որպեսզի այսպիսի դաշտեր լինեն, բայց նաև լավ կլիներ, որ այս խաղադաշտերում մարզվեն լավ ֆուտբոլիստներ»:
Խոսելով ռասսիզմի դեմ պայքարի, և Հայաստան-Ադրբեջան քաղաքական հակամարտության մասին, ՈւԵՖԱ-ի նախագահն ասաց.
«Այդ խնդիրը կա ամբողջ աշխարհում: Մենք պարզապես փորձում ենք ինչ-որ ձևով լուծել դրանք: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի որևէ անախորժություն չունենանք նման խնդիրների հետ կապված: Հայաստանի և Ադրբեջանի միջև ռասսիզմի խնդիր չկա, դա քաղաքական հարց է և կախված չէ ՈւԵՖԱ-ից»:
-Թուրինի Յուվենթուսը 12 տարի անց խաղալու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Ի՞նչ զգացողություններ ունեք, եթե հաշվի առնենք, որ գավաթը հնարավոր է հանձնեն Ձեր հարազատ թիմին:
-Դժվար է պատասխանել այս հարցին: Հուսով եմ, որ մրցավարը չի սխալվի ի օգուտ «Յուվենթուս»-ի, և բոլորը չեն ասի, թե իմ մեղավորությունն էր (ժպտում է): Լավ է, որ իտալական թիմը կրկին բարձունքում է: Հուսով եմ՝ կհաղթի լավագույնը, որովհետև ես չեզոք եմ և բոլորի նախագահն եմ:
-ԵՎՐՈ-2016-ը նոր ձևաչափով է անցկացվելու. որո՞նք են առանձնահատկությունները:
- Եվրոպայի առաջնությունն ավելի է ընդլայնվելու: Այն քաղաքները, որոնք կընդունեն առաջնությունը, ավելի շատ կլինեն: Իմ կարծիքով՝ Եվրոպայում ունենք 24 ուժեղ հավաքական: Մրցակցությունն ավելի բարձր է լինելու: Նախկինում շատերը կարծում էին, որ չեն հասնելու եզրափակիչ փուլ, իսկ այժմ ձևաչափն այլ է, ինչի նորհիվ պետք է նաև մարզիչները վստահություն ունենան:
ՈւԵՖԱ-ի նախագահի` լրագրողների հետ հանդիպման տեսանյութը` մի փոքր ուշ: