|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը երեխա է ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նա գրառում է կատարել. «Երջանիկ եմ ու հպարտ՝ բարի գալուստ, Արիանա! Նոր կյանք, նոր հայ, նոր ժպիտ, նոր բնավորություն, նոր ձեռագիր և նոր ճակատագիր.. Կարծես կյանքի հաղթանակի արտահայտում լինի հենց այս տարի՝ հարյուրամյակի տարում, հենց այդ օրը՝ մայիսի 9-ին, նոր այս փոքրիկ հայուհու, իմ բալիկի լույս աշխարհ գալը։ Քեզ անհոգ կյանք, աղջիկս, ծնունդդ շնորհավոր..
Թող յուրաքանչյուր հայ ընտանիքում, իբրև մեր ազգի համախմբվածության և նոր ոգու արտահայտում, լինի այս հրաշքը։ Սա է մեր պատասխանը անցյալին. մենք կանք ու կլինենք։ Եվ հաղթական «հարսանիքը լեռներում» միշտ մերն է»։