Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 14:03
Հասարակություն

Բա որ մեկը վերցնի` Պուտինին նամակ գրի. Բագրատյանը տարակուսած է

Բա որ մեկը վերցնի` Պուտինին նամակ գրի. Բագրատյանը տարակուսած է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը:

 

Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկվում է 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր, ըստ պայմանագրերի, աշխատանք են կատարում Հայաստանի սահմաններից դուրս, և այդ աշխատանքները շինարարական և շինմոնտաժային են: Այսինքն` ովքեր արտագնա աշխատանք են իրականացնում, այդ աշխատանքը օրինական ձևակերպում կստանա Հայաստանում, և նրանց ստացած աշխատավարձերից ու հավասարեցված եկամուտներից ՀՀ պետբյուջե են վճարվելու եկամտային հարկի գումարները:

 

Նախատեսվում է նաև այն գործատուների համար, ովքեր պայմանագրեր ունեն Հայաստանի դուրս շինարարական ու շինմոտնաժային աշխատանքներ կատարելու վերաբերյալ, շահութահարկը սահմանել 5 տոկոս: Դրա նպատակն է, որ այդ կազմակերպությունները պետական գրանցում ստանան Հայաստանում, դրանց աշխատակիցները նույնպես գրանցվեն Հայաստանում` որպես վարձու աշխատողներ:

 

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը տարակուսեց, որ օրենքները հերթական անգամ կառավարությունը «ափալ-թափալ» է բերում ԱԺ, և նման գործելաոճը որևէ քննադատության չի դիմանում:

 

«Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ նման օրենք եք ընդունում, սենց ե՞ք գործընկերային պարտականություններ կատարում: Բա որ ստեղ նստածներից մեկը վերցնի` Պուտինին նամակ գրի՞: Ես հոգնել եմ արտասահամանյան մեր օլիգարխներից, դրանք մի օր կքանդեն մեր տնտեսությունը: Առաջին անգամ եմ տեսնում, որ հարկերը դիֆերենցվում են` ըստ աշխատանքի: Ա'յ ախպեր, ես ստեղ եմ աշխատում, 24 տոկոս տամ, գնամ Ռուսաստան, 13 տամ: Ի՞նչ եք ուզում, ուզում եք, որ արտագաղթի՞: Ինչ է, հոգնե՞լ եք մեզանից: Պարո'ն Սահակյան, դարձել է մաֆիոզ Ազգային ժողովը, ո՞նց կարելի է նման օրենք բերել»,- տարակուսեց Հրանտ Բագրատյանը: