|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք: Այս մասին այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը:
«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր, Արթուր Դավթյանն ասաց. «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է և առանց բողոքարկման արդյուքններին սպասելու է գործարքը կայացել»։
Հիշեցնենք, որ վերջերս Նարեկ Նալբանդյանը գնել էր Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, օերեր առաջ նա ձեռք էր բերել նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով։