Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շատ կարևոր հանգամանք է համարում Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի այն ելույթը, որով նա ճանաչում է 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն:
Yerkir.am-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը կարծիք հայտնեց, որ Գերմանիայի նախագահի այդ ելույթը պարզապես աննախադեպ էր ու Գերմանիայի վերաբերմունքի ամենացցուն օրինակը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու և քվեարկելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցը:
«Այդ ելույթով շատ հնարավոր կասկածների ու ժխտումների ճանապարհը փակվեց, որովհետև Գերմանիայի նախագահը խոսեց ոչ միայն Թուրքիայի պատասխանատվության մասին, այլև Գերմանիայի համապատասխանատվության մասին ևս: Ես չեմ կարող ասել, թե Գերմանիայի Բունդեսթագն ինչ դիրքորոշում կունենա գալիք քվեարկության ժամանակ, դա քվեարկությունը ցույց կտա, բայց որ առաջին անգամ է ազդեցիկ ատյանից նման հայտարարություն հնչում, դա պետք է փաստել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա նաև նշեց, որ Գերմանիայի նախագահի այդ ելույթը պետք է դիտարկել եվրոպական ամենաթուրքաբնակ երկրի տեսանկյունից, և որ Գերմանիան Թուրքիայի մշտական քաղաքական բարեկամն է եղել բոլոր ալյանսներում` սկսած Առաջին համաշխարհային պատերազմից:
«Գերմանիայի արխիվները իսկապես զինված են այն տեղեկատվությամբ, որի մասին նշել է Գերմանիայի նախագահը: Ես վստահ եմ, որ այն, ինչ հնչեցվեց նրա կողմից ոչ թե մեկ անձի էմոցիոնալ ելույթ էր, այլ երկրի նախագահի փաստական վերլուծության հիման վրա արված վերլուծություն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: