Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և խոսելով մեր երկրի հետագա քայլերի մասին, նշեց, որ Թուրքիայի ինֆորմացիոն հոսքերն այդպես էլ ի զորու չեղան ստվերել նույն այդ միջոցառումները:
«Թուրքերին չհաջողվեց Գալիպոլիի միջոցառումների շուրջ կենտրոնացնել աշխարհի ուշադրությունը: Նրանց ինֆորմացիոն հոսքերը չկարողացան ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ըստ էության` Թուրքիայի վրա ավելի ամրացավ ցեղասպանի պիտակը: Գալիպոլիի միջոցառումներով Էրդողանը թերևս կարողացավ միայն մեկ խնդիր լուծել` կանխեց որոշ երկրների ներկայությունը Հայաստանում»,- ասաց վերլուծաբանը:
Նա շեշտեց այն հանգամանքը, որ Անկարան չափազանց զայրացած է, քանի որ աշխարհի գերտերությունների առաջնորդները եկան Հայաստան: «Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները ժամանեցին Հայաստան և գնահատականներ հնչեցրին, Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատեցին: Թուրքիային դա շատ զայրացրեց: Նրանք թերևս կարողացան հասնել նրան, որ որոշ երկրներ, կանգնելով երկընտրանքի առջև, նախընտրեցին ո՛չ Հայաստան գալ, ո՛չ էլ Թուրքիա գնալ»,- նշեց Սաֆարյանը:
Անդրադառնալով մեր հետագա քայլերին` նա նշեց. «Մի քիչ մշուշոտ է, թե Հայաստանը ինչ պետք է անի ապրիլի 25-ից հետո արդեն: Թերևս ժամանակի ընթացքում պարզ կլինի»:
Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ` Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի քվեարկության ամսաթվի փոփոխությունը գերմանացիների դիրքորոշման վրա չի ազդի: «Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչպիսի զարգացումներ կունենան իրադարձությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, Գերմանիան կընդունի բանաձևը»,- ասաց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ելույթին, վերլուծաբանը նշեց, որ Օբաման, ճիշտ է, չի արտաբերել «ցեղասպանություն» տերմինը, սակայն, փոխարենը նկարագրել է այդ երևույթը` ամենայն մանրամասնությամբ: Նա նաև ասաց, որ թերևս շատերի քննարկման նյութ է դարձել այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլքսանչորսյան իր ելույթում չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, սակայն, ինչպես հիշեցրեց վերլուծաբանը, Ռուսատանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է, ու սրանից արդեն կարելի է հետևություններ անել: