կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-21 18:30
Հասարակություն

Եղանակն` առաջիկա օրերին

Եղանակն` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով:

 

26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ., 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին կբարձրանա 5-7 աստիճանով:

 

Երևանում ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ.: Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: