Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ապրիլի 23-ին` օրվա երկրորդ կեսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Սրբադասման կարգը կավարտվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 19:15 րոպեին:
«Դա խորհրդանշական թիվ է, որն արտացոլում է 1915 թվականը: Այն լինելու է համազգային լռության րոպե: Մեր ակնկալիքն է, որ մեր բոլոր հարենակիցները Հայաստանում և Սփյուռքում ապրիլի 23-ին` Երևանի ժամանակով 19:15-ին, մի պահ լռեն, կանգ առնեն ու հիշեն իրենց ընտանիքի պատմությունը, հիշեն հայ ժողովրդի պատմությունը և հարգանքի տուրք մատուցեն Ցեղասպանության անմեղ զոհերին: Այդ լռության րոպեին կնախորդեն Հայաստանի Առաքելական սուրբ եկեղեցու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերի գուժկանների 100 հարվածները, որոնք խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 100 տարին»,- ասաց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ ուղիղ եթերում դա հնարավորություն ենք ունենալու դիտելու:
Զանգերի նախաձեռնությանը միացել են նաև այլ եկեղեցիներ. այդ ժամին Գերմանիայի ու Լեհաստանի բոլոր եկեղեցիների, այլ երկրների շատ հայտնի մայր տաճարների զանգերը կհնչեն (Բուենոս Այրեսից մինչև Փարիզ` Աստվածամոր տաճար, Քյոլնի Մայր տաճար, Մոսկվայում Ամենափրկիչ տաճար, ԱՄՆ-ում Նյու Յորքի Սան Պատրիկ եկեղեցի և այլն):