|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Արցախի Հանրապետությունում հայտարարվել է Լռության րոպե՝ Մեծ Հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Լռության րոպեից անմիջապես հետո Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ նահատակված հերոսների:
Ապա Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ մեկնարկեց Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում նախատեսված է «Հաղթանակի ակնթարթներ» մշակութաժամանցային ծրագիր․ ավանդական խաղեր, պլեներային նկարչություն, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր, դաշտային խոհանոցի ծավալում:
Մանրամասն՝ տեսանյութում․