կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-12 18:34
Հասարակություն

Փլուզում` Մեղրիում

Փլուզում` Մեղրիում

Փրկարար ծառայությունն ապրիլի 12-ին, ժամը 14.14-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում փլուզվել է տուն, տեղեկացնում է ՏԿԱԻՆ-ը:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են Այգեստան փողոցի Ս. Ս.-ին պատկանող տներից մեկին մոտակա չշահագործվող խորդանոցի կառուցատարրերը (35 քմ), ինչից տուժել է Գ. Վ.-ը (ծնվ.1987 թ.):

 

Վերջինս հոսպիտալացվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: