|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փրկարար ծառայությունը ապրիլի 8-ին` ժամը 16.45-ին, տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Անի-պայծառ» ՍՊԸ-ին պատկանող փրփրապլաստի արտադրամասի վառարանում տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է արտաքին պատը՝ 2 քմ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը արտադրամասի աշխատակից Դ. Ա.-ը (ծնվ.1996թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: