Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են քննչական կոմիտեից:
«Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ տարբեր ժամերի իբրև հաճախորդ գնացել է Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» ՍՊ ընկերության պատկանող գրախանութ և գաղտնի հափշտակել ընդհանուր առմամբ 77 հատ տարբեր տեսակի գրքեր։ Գողացված գրքերը գնահատվել են 296.704,21 դրամ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ ` Գ.Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասի հատկանիշներով (5 դրվագ): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ` ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։