|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեծ Բրիտանիայի արքայազներ Չարլզի և Հարիի` ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու որոշումից հետո Իրաքի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակ է հղել նրանց` նշելով Հայոց ցեղասպանության հարցում նրանց պատասխանատվության մասին. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Նամակում արքեպիսկոպոսն ասել է. «Այս միջոցառումը ցույց է տալիս, թե ինչպես է քաջալերվում մի ազգի հիշողությունները ոչնչացնելը»:
Ասատուրյանը, որ Չանաքքալեի միջոցառումները որակել է «դաժանության և ժխտողականության հաղթանակ», հիշեցրել է 1915 թվականի իրադարձությունները «մարդկության դեմ հանցանք» որակող պետությունները, որից մեկը հենց Անգլիան է եղել:
Նշելով նաև, որ Ուիսնթոն Չերչիլը 1915 թվականի կոտորածները «ցեղասպանություն» է որակել, արքեպիսկոպոսը գրել է. «Անգլիան խոստացել էր պատժել Ցեղասպանության մեղավորներին, իսկ 21-րդ դարում պարգևատրվում է մի ողջ ազգի ցեղասպանողը»:
Հիշեցնելով նաև Հիտլերի հայտնի` «Ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը» խոսքը, Ասատուրյանն ասել է. «Ես ցանկանում եմ, որ արքայազն Չարլզը հիշի պատմությունն էլ, այս խոսքն էլ»: