Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցանկացած քաղաքական պայքարի ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի` միանալ այդ պայքարին կամ չմիանալ այդ պայքարին: Ընդ որում` ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի նաեւ միանալու այդ պայքարին, ապա` դուրս գալու այդ պայքարից դրա ցանկացած շրջանում:
Այսինքն` երբ երկրում սկսվեց «համազգային շարժում», եւ այն կոնսոլիդացնելու նպատակով բացվեցին «համազգային պայքարի գրասենյակներ», որոնք իրականում ոչ թե բացվեցին, այլ այդպիսին դարձան ԲՀԿ-ի գրասենյակները, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ստացավ կա'մ միանալու այդ շարժմանը, կա'մ չմիանալու, կա'մ էլ միանալու, հետո դուրս գալու: Բոլոր պարագաներում այդ քայլերը կլինեին բնական քաղաքական գործընթացներ, քանի որ, ուշադրություն, քաղաքականության մեջ այդ բոլոր քայլերը նորմալ են:
Բայց ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում: Համազգային շարժման ամենաճակատագրական փուլում, երբ ժողովուրդը, ինչպես ասում էր, կազմ-պատրաստ` տեղերում կոնսոլիդացված, սպասում էր, որ շուտով «բանկերը ներելու են իրենց բոլոր վարկերը», ոչ իշխանական քառյակը լքեց ՀՅԴ-ն: Եվ գիտեք` ինչո՞ւ, որովհետեւ իշխանությունները սկսեցին մի գործընթաց, որն ի սկզբանե եղել է ՀՅԴ-ի, եթե կուզեք, ծրագրային դրույթներից մեկը: Բնականաբար, պայքարակից ընկերների այդ քայլն արդեն եռյակ դարձած համազգայինները չներեցին, եւ ՀՅԴ-ն անվանվեց իշխանության կամակատար եւ պայքարի դավաճան, համազգային պայքարի դավաճան: Այսինքն` մարդիկ դավաճան չէին, երբ սահմանադրական բարեփոխումները ներառեցին իրենց ծրագրում, բայց դավաճան էին, երբ փորձեցին հասկանալ, թե ի՞նչ է ասում իշխանությունը` սահմանադրական բարեփոխումներ ասելով:
Անցան ամսիներ: Պայքարն, ինչպես ասում են, դարձավ խոշոր եւ ներառեց Ամասիայից մինչեւ Մեղրի` Իրանի սահմանն ընկած ողջ տարածքը, ավելին` Սփյուռքից եւս միացողներ եղան շարժմանը, համազգային է, չէ՞: Արդյունքում` շարժումն այնքան մեծացավ, որ պայթեց: Չէ, հեղափոխություն չեղավ, եռյակը պայթեց, այն այսօր չկա, համազգային շարժում էլ չկա, այն բոլորը լքել են: Հետեւաբար, մի հարց` ո՞վ է դավաճանը: ՀՅԴ տարբերակը չի ընդունվում դրա՝ այլեւս հին լինելու պատճառով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ