կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 14:55
Իրավական

Հակոբ Հակոբյանի կալանավորման որոշումը մնաց անփոփոխ

Հակոբ Հակոբյանի կալանավորման որոշումը մնաց անփոփոխ

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ,  մերժել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի` Հակոբյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին որոշումը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

 

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն:

 

Ի դեպ, Հակոբյանի պաշտպաններից Աշոտ Ղազարյանն այլևս չի ներկայացնում նրա շահերը: