|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դռնփակ դատական նիստով ` դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կայացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բարխուդարյանի և Արտակ Բարսեղյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Օպերլիազորները 2012թ դեկտեմբերի 18-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ կալանավորվել են: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամք քրեական գործ է հարուցվել Հայատանի հատուկ քննչական ծառայությունում՝ Երևանի բնակիչ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն կիրառելու համար:
Փաստաբան Ալվանդյանը դիմել էր դատարան, որպեսզի օպերլիազորների նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվի ստորագրությամբ չհեռանալու, կամ դատարանը բավարարի գրավի միջնորդությունը: Դատարանը վճռեց Արտակ Բարսեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ: