| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քրեական վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» գործակալությունից:
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և 188-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն, և դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալը նաև զրկվել էր որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 տարի ժամկետով:
Դատավճռով Հարություն Սարգսյանի միջոցներից պետք է բռնագանձվի 768.194 ՀՀ դրամ հօգուտ պետբյուջեի՝ որպես պատճառված վնասի հատուցում, իսկ տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանին քաղհայցի իրավունք է վերապահվել:
Գործը վերաքննիչ դատարանում քննվել է պաշտպանական կողմի բողոքի հիման վրա: Պաշտպանական կողմը միջնորդում էր ամբողջությամբ բեկանել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 12.03.2014թ-ի դատավճիռը և ամբողջովին կարճել գործի վարույթը: