|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում մոտ երկու ժամտևած դռնփակ նիստից հետո դատավոր Արարատ Պետրոսյանը անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:
Լրագրողների հետ զրույցում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ քննիչը որևէ հիմք չի ներկայացրել այն մասին, որ Շանթ Հարությունյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը:
Նա նշեց, որ կալանքի որոշումը հիմնավորվում է նրանով, որ Հարությունյանը կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա: Ի դեպ` այս գործով անցնող հիմնական վկաները ոստիկանության աշխատակիցներ են:
Փաստաբանը նաև նշեց, որ չի ստացել վճռի պատճենը և չի կարող ասել, թե ինչ հիմնավորմամբ է այսօր դատարանը մերժել իր բողոքը:
Նշենք, որ նույն գործով անցնող մի քանի այլ ամբաստանյալների պաշտպանների բողոքները Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է և կալանքների երկարաձգումը մնացել է անփոփոխ:
Շանթ Հարությունյանի պաշտպանը նշեց, որ երեկ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին: Նա հայտնել է, որ երիկամում քար ունի և բուժվում է: