|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատական ատյանն այսօր մերժել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի ու Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Այդպիսով` անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Գուլիևը դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:
Էրիկ Բեգլարյանը հայտնեց նաև, որ ավելի ուշ` իր պաշտպանյալի հետ քննարկումից հետո, կորոշվի` վճռաբեկ բողոք ներկայացնելո՞ւ են, թե՞ ոչ:
Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր իր պաշտպանյալին արդարացնել այն հոդվածներով, որոնցով նա իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ մեղադրանքի մնացյալ մասով նշանակել ավելի մեղմ պատիժ: Իսկ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը միջնորդում էր կայացնել արդարացի դատավճիռ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: