|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրում է.
«Դեռ շարունակում են քանդել կառավարման համակարգը:
Կենտրոնի թաղապետը, որպեսզի կարողանա շինարարական ապօրինությունները առանց գլխացավանքի իրականացնել, որոշել է ազատվել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից:
Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնել են ողջամտությունից դուրս մի փոփոխություն: Որոշել են քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժինները միավորել! սրանք բոլորովին տարբեր գործառույթներ ունեցող և մասնագիտական ներուժ պահանջող բաժիններ են, որոնց միավորումը կլինի նույնը, ինչ կետրոնի թաղապետի պաշտոնը համատեղվի կադաստրի պետի գործառույթների հետ:
Հուսամ իշխող ուժը կենտրոնի թաղապետի ապօրինություններով չի առաջնորդվի»: